Բաժիններ՝

Օբաման ու Պորոշենկոն քննարկել են ռուս-ուկրաինական սահմանի վերահսկման հնարավորությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահներ Բարաք Օբաման ու Պյոտր Պորոշենկոն քննարկել են էներգետիկ անվտանգության ու քաղաքական բարեփոխումների հարցերը և Ուկրաինայի կողմից սեփական տնտեսության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Ռուսաստանի ու Ուկրաինայի արևելքի միջև սահմանների վերահսկման հարավորությունը: Սպիտակ տան հաղորդմամբ՝  նախագահները քննարկել են նաև նախորդ ամիս Մինսկում հրադադարի մասին ստորագրված համաձայնագրի կատարման հարցը:

Օբաման ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության օգտին Ուկրաինայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031