Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին դուրս բերելը չի նպաստի հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ Մերձդնեստրում խաղաղապահ առաքելությունը բարեփոխելու ձգտումը չի օգնի տարծաշրջանի հակամարտության կարգավորմանը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում.
«Ակնհայտ է, որ գոյություն ունեցող խաղաղապահ առաքելության վերափոխման օգտին հանդես եկող քաղաքական ուժերի հիմնական դրդապատճառը ոչ թե Դնեստրում խաղաղության ու կայունության հաստատման երաշխիքներին հասնելն է, այլ՝ հակամարտության գոտուց ամեն գնով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրս բերումը: Արդյոք դա կմոտեցնի՞ կարգավորումը: Վստահ ենք, որ ոչ»:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Մերձդնեստրի գործողության բացառիկությունը, երբ 22 տարում չի զոհվել գեթ մեկ խաղաղապահ, չի գրանցվել գեթ մեկ լուրջ բախում: