Բաժիններ՝

Յուրաքանչյուր երրորդ բրիտանացին լրտեսում է իր հարևաններին. The Daily Mail

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում առանձնատների յուրաքանչյուր երրորդ բնակիչ լրտեսում է իր հարևաններին: Այս մասին են վկայել նոր հարցման արդյունքները, որոնց մասնակցել է 2000 մարդ:

Հարցվածների գրեթե կեսը խոստովանել է, որ տեղյակ են, թե իրենց հարևանները երբ են գնում աշխատանքի և երբ են վերադառնում աշխատավայրից, և կարող են անմիջապես նկատել հարևանի նոր մեքենան: Հարցվածների 1/5-ն ուշադրություն է դարձնում անծանոթների այցելություններին:

Բացի այդ, հարցվածների մեկ քառորդը հայտարարել է, որ հարևաններին հետևում է շաբաթական առնվազն մեկ անգամ: Եվ վերջապես, հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակից խոստովանել է, որ հարևաններն իրենց «բռնեցրել» են պատուհանից նայելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս