
Ռուսաստանը կարող է պատասխան վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հանդեպ. Սլուցկի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարությունը, որ Ուկրաինան կարող է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հանդեպ.
«Եթե Կիևը սահմանի վիզային ռեժիմ, ապա մեր արձագանքը բնականաբար կլինի համարժեք: Արհեստական արգելքներ չպետք է առաջ քաշվեն ռուս ու ուկրաինացի ժողովուրդների միջև: Մեր քաղաքացիները վիթխարի քանակությամբ ազգականներ, ընկերներ ունեն (Ուկրաինայում):
Մենք ցայժմ մինչև վերջ չենք խզել մշակութային, հումանիտար շփումները: Դրա համար էլ եթե Ռուսաստանը գնա վիզային ռեժիմ սահմանելուն, ապա այն շատ կատեգորիայի Ուկրաինայի քաղաքացիների համար կլինի բավական մեղմ, որքան էլ որ բարդ լինի նման ռեժիմի իրագործումը: Դա սկզբունքային է»: