Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն բացառում նրա հետ երկխոսությունը. Մերկել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միլանում «Ասիա-Եվրոպա» (ACEM) գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները եղել են անհրաժեշտ, սակայն դրանք չեն բացառում Մոսկվայի հետ երկխոսությունը:

Մերկելն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը որակել է որպես «շատ բարդ»: Սրանից առաջ կանցլերը հայտարարել էր, թե Միլանում բանակցություններ են պլանավորված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնցում կշոշափվեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև Ուկրաինայի հետ գազային վեճն ու Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031