
Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին հայտարարելուց հետո զոհվել է ավելի քան 330 մարդ

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին հայտարարելուց հետո զոհվել է ավելի քան 330 մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ը: Ուկրաինայի հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 3660 և վիրավորվել է 8756 մարդ:
Չնայած Ուկրաինայի արևելքում գործող հրադադարի ռեժիմին՝ վերջին մեկ ամսում (սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 6) այդ տարածաշրջանում զոհվել է 331 մարդ: ՄԱԿ-ի գնահատականներով՝ Ուկրաինայի արևելքի զինված հակամարտությունից տուժել է ավելի քան 5 միլիոն մարդ: