Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ նահանգներում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել այն բանից հետո, ինչ քրդերի բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում զոհվել է 14 մարդ, ևս մի քանի տասնյակը վիրավորվել է:

Պարետային ժամը սահմանվել է քրդաբնակ Դիարբեքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ, Վան, Բաթման նահանգներում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ ցուցարարները պետք է լքեն փողոցները, այլապես իրավիճակը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների, և բռնությունը չի մնա անպատասխան:

Թուրքիայում քրդերի մասշտաբային բողոքի ակցիաները մեկնարկել են հոկտեմբերի 6-ին, թուրք իրավապահները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Հոկտեմբերի 7-ին մոտ 100 քուրդ ցուցարար ներխուժել է Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենք՝ պահանջելով, որ ԵՄ-ն ավելի ակտիվ ներգրավվի «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս