«Վրացական երազանքը» դավի մեջ է Սաակաշվիլու կուսակցության հետ. Բուրջանաձե
Новости–Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն իշխող «Վրացական երազանք» դաշինքին մեղադրել է նախկինում իշխող (Սաակաշվիլու գլխավորած) և ներկայումս ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության հետ դավի մեջ մտնելու մեջ.
««Վրացական երազանքնը» արել է ամեն հնարավոր բան՝ արդարացնելու համար «Ազգային շարժմանը»: Դա հիմք է տալիս կարծելու, որ «Վրացական երազանքի» անդամների մեծ մասը լավագույն դեպքում անընդունակ է, իսկ վատագույն դեպքում դավի մեջ է «Ազգային շարժման» հետ, ինչն ուղղված է վերջինիս փրկությանը, որպեսզի նա որոշ ժամանակ անց կարողանա վերադառնալ փոփոխված տեսքով:
Դավը կայանում է նրանում, որ անցկացվում են ամոթալի դատական գործընթացներ, որոնցում դատախազությունը չի կարողանում Սաակաշվիլու կողմնակիցների դեմ ներկայացնել հիմնավոր մեղադրանքներ:
Եթե «Վրացական երազանքը» Սաակաշվիլուն մեղադրեր 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեջ, եթե Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրեին 2008 թվականի օգոստոսին Գորիում արձակած հրամանների համար, (պաշտպանության նախկին նախարար) Դավիթ Կեզերաշվիլուն հարցնեին սարքավորման գնումների մասին, որը մեկ օր վրացական զորքերը թողեց առանց կապի, ոչ ոք չէր հայտարարի քաղաքական հետապնդումների մասին:
Հետաքննությունը պետք է (ֆինանսական խախտումների գործի շրջանակներում) կալաներ Սաակաշվիլու տատիկի ավտոմեքենան և փնտրեր այն միլիոնները, որոնք նա հանել է երկրից: Դրա համար անհրաժեշտ է իրազեկվածություն ու համարձակություն, որը չունի «Վրացական երազանքը»»: