Դոլարը թանկացման միտումներ է ցուցադրում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայի անցուդարձից դատելով՝ ամերիկյան դոլարը կարող է առաջիկա օրերին շարունակել թանկանալ։ Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքը բորսայում երեկ բարձրացել էր 1.5 դրամով և կազմել 409.96 դրամ։ 1.5 դրամով ամերիկյան արժույթը թանկացել էր նաև ուրբաթ օրը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, գործարքներ չեն եղել։ Սակայն առաջարկի ու հահանջարկի գնից կարելի է ենթադրել, որ շուկայում սպասումներ են՝ դրամի հետագա արժեզրկման առումով։
Այսպես, եթե երեկ դոլարի միջին փոխարժեքը եղել է 409.96, ապա այսօր ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել դոլար գնել 410.75 դրամով։ Սակայն վաճառողները 411.5-ից պակաս չեն ցանկացել վաճառել դոլարը։
Ավելացնենք նաև, որ կանխիկ արտաժույթի շուկան արդեն արձագանքել է այս զարգացումներին։ Դոլարի առքը գինը հասնում է 409.5, որոշ տեղերում՝ նաև 410 դրամի։ Վաճառքի գինը 412-412.5 դրամ է։