Մոսկվան մեզ համար առաջնահերթ գործընկեր է. Իլհամ Ալիև

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր ադրբեջանական այցի շրջանակներում այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին երեք տարում եռակի աճել են Ադրբեջանից սննդամթերքի մատակարարումները.

«Ընդ որում, անհրաժեշտություն է առաջացնել էլ ավելի մեծացնելու այդ մատակարարումները: Մենք այսօր ձեր կառավարության, կոնկրետ գյուղմթերք արտադրողների հետ ստորագրում ենք հավելյալ համաձայնագիր, հուշագիր և դրանով իսկ հավելյալ ազդակ ենք հաղորդում Մոսկվայի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ առևտրային հարաբերությունները հասցնելով նոր մակարդակի, նոր փուլի»:

Ադրբեջանի նախագահն իր հերթին կարևորել է մոսկովյան շուկա ադրբեջանական նոր ապրանքներ ներգրավելը. «Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը, Մոսկվան մեզ համար առաջնահերթ գործընկեր է»:

Օգոստոսի 7-ին Ռուսաստանը պատասխան մի շարք պատժամիջոցներ էր սահմանել ԵՄ-ի մի շարք երկրների, Ավստրալիայի, Կանադայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի դեմ՝ այդ երկրներից արգելելով մի շարք սննդատեսակների ներկրումը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Բաքվում դատարկվում են շուկաները այն բանից հետո, ինչ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց Արևմուտքի դեմ, որից հետո կտրականպես աճեց Ադրբեջանից Ռուսաստան սննդամթերքի մատակարարման ծավալը, ինչից տուժեցին տեղական շուկաները: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930