
Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցային երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի երկրորդ կեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ու Պաղեստինի միջև ոչ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուսթաֆան:
Սրանից առաջ այդ մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն երեկ ընդունել է իսրայելական ու պաղեստինյան պատվիրակությունները, որոնք բաղկացած են եղել հնգական անդամից: Նրանք եգիպտացի միջնորդների միջոցով փորձել են հստակեցնել քննարկումների օրակարգն ու հակամարտության երկարաժամկետ կարգավորման դետալները:
Ֆաեդը երեկ բանակցային առաջին փուլի ավարտից հետո մանրամասնել է, որ մուսուլմաններն ու հրեաները մի շարք տոներ ունեն հոկտեմբերի սկզբին, ինչի համար էլ որոշվել է կողմերի միջև բանակցային երկրորդ փուլն անցկացնել հոկտեմբերի երկրորդ կեսին: