Ամերիկացիները չեն հասկանում Օբամայի կուրսի կտրուկ փոփոխումը. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի սյունակագիր Ռիչարդ Քոհենը գրում է, որ ամերիկյան հասարակությունը պատրաստ չէ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած արտաքին քաղաքականության սցենարին.
«Հարցախույզների համաձայն, ամերիկացիների 48 տոկոսը հավանության չի արժանացնում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հանդեպ Օբամայի քաղաքաականությունը և ընդհանրապես դժգոհ է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից:
Օբամայի խնդիրն այն է, որ «Իսլամական պետության» հանդեպ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը չունի բեքգրաունդ: Օբաման միակ նախագահն էր, որ ցանկացավ ավարտել Իրաքի կամպանիան, սակայն այժմ այն գործարկում է նորովի: Հասարակությունը չի հասկանում, թե ինչու է նախագահն այդպես կտրուկ փոխել իր դիրքորոշումը:
ԱՄՆ-ի համար «Իսլամական պետության» դեմ պայքարը չի դառնա թեթև զբոսանք: Իրավիճակը կարող է բարդանալ անգամ ահաբեկիչների նկատմամբ «հաղթանակի» դեպքում: Շիա և քուրդ ապստամբները, կորցնելով ընդհանուր թշնամուն, կարող են պատերազմ սկսել միմյանց միջև: Մերձավոր Արևելքում ատելությունը ոչ մի կերպ պակաս չէ նավթի պաշարներից»: