Այսօր Թուրքիայի խորհրդարան կներկայացվեն Իրաքում ու Սիրիայում անդրսահմանային գործողություններն արտոնող օրինագծերը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դիտարկման համար այսօր խորհրդարանին կներկայացվի երկու առանձին օրինագիծ, որոնք առնչվում են Իրաքի ու Սիրիայի տարածքներում անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությանը:

Դավութօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայի խորհրդարանը տվյալ օրինագծերը կդիտարկի հոկտեմբերի 2-ին: Դավութօղլուն հիշեցրել է, որ Իրաքին առնչվող օրինագիծն առաջ է քաշվել 2007 թվականին, ինչից հետո այն ամեն տարի երկարաձգվում է մեկ տարով՝ կապված նրա հետ, որ չի վերանում Իրաքի տարածքից Թուրքիային սպառնացող վտանգը:

Դավութօղլուն ընդգծել է, որ Սիրիային առնչվող օրինագիծն առաջին անգամ ներկայացվել է 2012 թվականին: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանը կհաստատի երկրի ազգային անվտանգության վերաբերյալ այս օրինագծերը, որոնցից մեկի ժամկետը լրանում է հոկտեմբերի 8-ին, իսկ մյուսինը՝ հոկտեմբերի 17-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930