
Հոսպիտալացվել է իրանական ընդդիմության առաջնորդներից Մեհդի Կարուբին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով հոսպիտալացվել է իրանական ընդդիմության առաջնորդ Մեհդի Կարուբին: Այս մասին նշված է Կարուբիի «Էթեմադ-ե Մելլի» կուսակցության կայքում:
Կարուբիի կնոջ՝ Ֆաթիմայի խոսքերով, հոսպիտալացման պատճառ է հանդիսացել Կարուբիի առողջական վիճակի վատթարացումը: Ֆաթիման հավելել է, որ վերջին երեք տարվա ընթացքում Կարուբիին քանիցս հոսպիտալացրել են նույն պատճառով:
77-ամյա Կարուբին 2011 թվականից գտնվում է տնային կալանքի տակ: Նրա ընտանիքի անդամները հայտարարել են, որ Կարուբիի առողջական խնդիրներն ի հայտ են եկել տնային կալանքի տակ պահելու վատ պայմանների պատճառով:
Կարուբիին տնային կալանք են տվել 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո նրա ներկայացրած բողոքների պատճառով: