
ԵՄ-ը «գազային ժամանակավոր հրադադար» է առաջարկել Ռուսաստանին ու Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը Ռուսաստանին ու Ուկրաինային առաջարկում է ստորագրել գազի մատակարարման մասին միջանկյալ պայմանագիր, որը կգործի նախքան Ստոկհոլմի միջնորդ դատարանի կողմից երկու երկրների միջև առաջացած գազային վեճին լուծում տալը:
Այս մասին երեկ Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունթեր Օթթինգերը: Նա կարևորել է գազային հարցի միջանկյալ կարգավորումը, ինչի համար կարևորել է ռուսական «Գազպրոմի» ու ուկրաինական «Նավթոգազի» միջև միջանկյալ պայմանագրի ստորագրումը:
Օթթինգերը մանրամասնել է, որ այդ պայմանագիրը կհստակեցնի մինչև ապրիլ միջանկյալ գնով մի քանի միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման հարցը, իսկ խնդիրն ամբողջովին կլուծվի միայն Ստոկհոլմի դատարանի վճռի հրապարակումից հետո:
Օթթինգերը հավելել է, որ տվյալ որոշումը հնարավորություն կատա կայուն հաղթահարել առաջիկա ձմեռը: Ռուսաստանը 2014 թվականի հունիսի 16-ից դադարեցրել է Ուկրաինային գազամատակարարումը:
Սրանից առաջ Ուկրաիայի էներգետիկայի նախարար Յուրի Պռոդանը հայտարարել էր, որ աշունն ու ձմեռը հաջողությամբ հաղթահարելու համար Ուկրաինային դեռ չի բավականացնում 4-5 միլիարդ խորանարդ մետր գազ: