Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն Ուկրաինայի հարցն ընդգրկել է իր առաջնահերթությունների թվում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը գտնվելու է Յենս Ստոլտենբեգի առաջնահերթությունների թվում, ով հոկտեմբերի 1-ից զբաղեցնելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը.

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լրջության մասին է վկայում այն փաստը, որ ռազմական ուժ է կիրառվում՝ պետության սահմանները փոփոխելու համար: Ուկրաինան ՆԱՏՕ-ի գործընկերն է, և բացի այդ, սահմանակից է դաշինքի անդամ երկրներին»:

Նրա խոսքերով՝ ներկայումս չի դիտարկվում ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների նախկին ձևաչափին վերադարձ կատարելու հարցը. «Անցյալին վերադառնալը չի դտարկվում որպես տարբերակ:

Ռուսաստանը որոշում է ընդունել ավելի ագրեսիվ գծի հավատարիմ լինելու մասին: Դրա համար էլ մենք չենք կարող շարունակել ամրապնդել Ռուսաստանի հետ գործընկերությունը, ինչի հետ հույսեր էինք կապում ավելի վաղ»:

Ուկրաինան հուսով է ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալ նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։