Սինձո Աբեն Իրանի նախագահին հրավիրել է Ճապոնիա

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկուշաբթի ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու համար ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին: Ռոուհանին Նյու Յորքում երկկողմ հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ու շուկայական համագործակցության զարգացման հարցը: Բացի այդ, նրանք քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ և մասնավորապես ահաբեկչության դեմ միջազգային կամպանիան:

Իրանի նախագահը Ճապոնիային կոչ է արել ակտիվ գործունեություն ծավալել Իրանի շուկայում, ինչպես նաև ընդգծել է Իրանի բնապահպանական խնդիրների և մասնավորապես ջրի պակասի խննդրի կարգավորման հարցում երկկողմ համագործակցության կարևորությունը:

Սինձո Աբեն իր հերթին Իրանի նախագահին հրավիրել է մասնակցել հաջորդ տարվա մարտին Ճապոնիայում կայանալիք Շրջակա միջավայրի պահպանման ու ճգնաժամային իրավիճակների կառավարման մասին կոնֆերանսին:

Տեսանյութեր

Լրահոս