Ռուսական «Աէրոֆլոտը» Մոսկվայից Թբիլիսի կանոնավոր չվերթները կսկսի հոկտեմբերի 26-ից

Business Грузия-ի փոխանցմամբ՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի կանոնավոր ուղիղ չվերթները կսկսի հոկտեմբերի 26-ից: Այս մասին հայտնել է ռուսական ավիաընկերության մամլո ծառայությունը:

Վրաստան կանոնավոր թռիչքներ իրականացնելու իրավունք ստացած մյուս ավիաընկերությունները դեռ չեն հայտնել իրենց թռիչքների գրաֆիկի մասին: Օրեր առաջ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ վերականգնվել է Ռուսաստանի ու Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը:

Ներկա դրությամբ խոսքը դեռ գնում է միայն մեկ երթուղու մասին՝ Մոսկվայից Թբիլիսի: Թռիչքները թույլատրվել են սեպտեմբերի 15-ից: «Ռոսավիացիային» կից միջգերատեսչական հանձնաժողովը Վրաստան կանոնավոր թռիչքներ իրականացնելու իրավունք է ընձեռել ռուսական մի քանի ավիափոխադրողի:

«Աէրոֆլոտից» բացի, նման հնարավորություն են ստացել նաև «Տրանսաերոն», «ՎԻՄ-Ավիան», «Ուրալի ավիաուղիները», «Ս7»-ը, «ՅուՏեյրը»: Ներկայումս Վրաստանի վերաբերյալ հստակ պլաններ ունի միայն «Աէրոֆլոտը»: Հոկտեմբերից 26-ից օրական մեկական չվերթ կիրականացվի Մոսկվայից Թբիլիսի: Բացի այդ, «Աէրոֆլոտը» պլանավորում է իր ներկայացուցչությունը բացել Թբիլիսիում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930