
Վրաստանն ու Թուրքիան կարագացնեն ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային-տնտեսական հարցեր և պայմանավորվել են արագացնել ներդրումների երկկողմ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև Հարավկովկասյան գազատարի կարևոր դերը:
Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանին աջակցում է նաև եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու ճանապարհին: