Փանջիկիձեն հերքել է, թե Վրաստանն ԱՄՆ-ին առաջարկել է սիրիացի ապստամբներին մարզել իր տարածքում

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել է ամերիկյան Foreign Policy պարբերականի այն հրապարակումը, որ Վրաստանն ԱՄՆ-ին առաջարկել է սիրիացի ապստամբներին մարզել իր տարածքում:

Փանջիկիձեն հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությանը Վրաստանի մասնակցությունը կրելու է միայն հումանիտար բնույթ, ինչի մասին և օրեր առաջ հայտարարել է ՄԱԿ ԱԽ-ի անդամներին.

«Ես շատ հստակ ասել եմ, որ մեր մասնակցությունը կրելու է հումանիտար բնույթ: Ցանկանում եմ ընդգծել, որ ես կտրականապես բացառում եմ ռազմական մասնակցությունը և ռազմաբազայի ստեղծումը»:

Տեսանյութեր

Լրահոս