Բաժիններ՝

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը ձեռնտու է Բաշար Ասադին. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների դեմ Վաշինգտոնի ռազմական գործողության արդյունքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավորություն է ստանում ընդդիմության դեմ պայքարում ամրապնդել սեփական դիրքերը:

Այս մասին գրում է Մերձավոր Արևելքում թերթի մեկնաբան, հայտնի փորձագետ Ռոբերտ Ֆիսկը. «Եթե արաբական հին «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասացվածքը պարունակում է ինչ-որ իմաստնություն, ապա Բաշար Ասադն անձամբ համոզվել է դրանում:

Սիրիայի նախագահը կարող է հույսեր կապել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու Հորդանանի աջակցության հետ, քանի որ այդ երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարում հանդիսանում են Օբամայի դաշնակիցներ:

Սիրիայի նախագահը կարող է սեփական «թշնամիների» դեմ պայքարում հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ թեև մեկ տարի առաջ Վաշինգտոնը պլանավորել էր «Ասադին վերածել փոշու»:

Բաշար Ասադն այնքան հիմար չէ, որպեսզի ամերիկացիները «բարեկամությունը» ընդունի ուղղակի: Օբաման վերջին մարդն է, որի հետ Ասադը կցանկանար դաշնակցել, քանի որ սիրիական վարչակարգը զգուշավորությամբ հետևելու է նրան, թե ինչպես են ԱՄՆ-ի ռազմական հավակնությունները մի նպատակից վերաճում մյուսի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս