Թուրքիան խոստացել է միանալ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային. Ջոն Քերի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան խոստացել է միանալ «Իսլամական պետության» դեմ ստեղծված միջազգային կոալիցիային:

Քերին ընդգծել է, որ տվյալ հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխման վրա մեծապես ազդել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից թուրք 49 պատանդի ազատ արձակելը: Քերիի խոսքերով՝ Թուրքիան գտնվում է այդ խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարի առաջնագծում և ունի կարևոր դեր:

Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ցայժմ արտաքսել է 75 տարբեր երկներից ժամանած օտարազգի զինյալների, իսկ 6000 մարդու էլ ներառել է կասկածյալների ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930