
Քեմերոնը պատմել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքներին Մեծ Բրիտանիայի թագուհու արձագանքի մասին

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատմել է Շոտլանդիայում անցկացված անկախության մասին հանրաքվեի արդյունքների նկատմամբ թագուհի Էլիզաբեթ II-ի արձագանքի մասին: Դա տեղի է ունեցել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցի ժամանակ:
Քեմերոնը պատմել է, որ երբ թագուհուն հայտնել է հանրաքվեի արդյունքների մասին՝ ընդգծելով, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, թագուհին անգամ սկսել է մռմռալ, ինչը թվացել է աներևակայելի: Քեմերոնն ընդգծել է, որ նրանից երբեք չի լսել նման բան:
Քեմերոնը կատակել է, որ պատրաստվում է իր «ստամոքսի խոցի» համար դատի տալ վարկանիշային գործակալություններիին, ինչն «առաջացել» է սոցհարցումների արդյունքների վերաբերյալ նրանց ամենօրյա հրապարակումներն ընթերցելիս: