Բաժիններ՝

Իսրայելի բանակը ոչնչացրել է դեռահասների ենթադրյալ առևանգողներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկած հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է երկու պաղեստինցու, որոնց կասկածում են իսրայելցի երեք դեռահասի առևանգելու ու սպանելու մեջ:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Փիթեր Լեռները: Զինծառայողները գիշերային ժամերին շրջապատել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեվրոնի տներից մեկը, ուր թաքնվել են կասկածյալները՝ ՀԱՄԱՍ շարժման անդամներ Ամեր Աբու Աիշան ու Մարվան Կավասմեն:

Փոխհրաձգության ժամանակ էլ սպանվել են դեռահասների ենթադրյալ առևանգողները: Կավասմեի ընտանիքի երեք անդամները, որոնք նույնպես գտնվել են այդ տանը, կալանավորվել են: Կֆար Էցիոն բնակավայրի կրոնական դպրոցում սովորող իսրայելցի երեք դեռահասներն անհետացել էին հունիսի 12-ին: Դրա հաջորդ օրն Իսրայելի պաշտպանական բանակը մասշտաբային գործողություն է սկսել՝ փնտրելով անհետացածներին:

Այդ գործողության շրջանակներում իսրայելցի զինվորականները խուզարկել են հազարավոր շենքեր՝ ներառյալ թերթերի ու հեռուստաընկերությունների գրասենյակներ, ձերբակալել են մոտ 500 պաղեստինցու:

Հունիսի 30-ին հայտնաբերվել են անհետացած դեռահասների դիակները, ինչից հետո Իսրայելը ռազմական մասշտաբային գործողություն ձեռնարկեց Գազայի հատվածի դեմ, որի հետևանքով զոհվեց 1746 պաղեստինցի, որոնցից 400-ը՝ անչափահաս, ևս ավելի քան 9000 պաղեստինցի վիրավորվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս