Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրանին խոստացել է, որ Սիրիայում իր ավիահարվածներից չեն տուժի Ասադի զորքերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանին վստահեցրել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին հարվածելիս չի հարձակվի Սիրիայի կառավարական զորքերի վրա: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի կառավարությունում նրա աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ավիահարվածներ հասցնելու հարցը քննարկվել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ, որի ժամանակ էլ Իրանին վստահեցրել են, որ Ասադն ու նրա կառավարությունը չեն հանդիսանա Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական հարվածների թիրախներ:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը նախապես Իրանին իրազեկել է Սիրիայում հարվածներ պլանավորելու մասին, սակայն խոսքը չի գնացել հարվածների ստույգ վայրի ու ժամկետի մասին: Ամերիկյան օդուժը Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին առաջին հարվածը հասցրել է սեպտեմբերի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս