Բաժիններ՝

«Բաշնեֆտը» Եվտուշենկովի կալանավորման պատճառով խզել է «Սիստեմա» ընկերության հետ գործարքը

Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաշնեֆտի» տնօրենների խորհուրդը որոշել է խզել «Սիստեմա» ընկերության հետ գործարքը: Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը.

2013 թվականի սեպտեմբերին փակված գործարքը նախատեսում էր 6.2 միլիարդ ռուբլով «Սիստեմային» վաճառել  Միացյալ նավթաքիմիական ընկերության ակտիվների 98 տոկոսոը:

Աղբյուրի խոսքերով՝ խզելու մասին որոշումը կապված է սեպտեմբերի 16-ին «Սիստեմայի» սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանք տալու հետ: Նրան մեղադրել են «Բաշնեֆտի» բաժնետոմսերը հափշտակելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս