
Աֆղանստանի նորընտիր նախագահը խոստացել է կանանց նշանակել բարձր պաշտոններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայն այսօր խոստացել է կանանց նշանակել երկրի մի շարք բարձրագույն պաշտոններում և մասնավորապես նրանց ընդգրկել Գերագույն դատարանի կազմում:
Նա ընդգծել է, որ կանայք պետք է լավ ներկայացված լինեն կառավարությունում, կրթական ու տնտեսական ոլորտներում: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի գլխավոր խնդիրն աղքատությունն է, անգրագիտությունն ու անվտանգության բացակայությունը և ոչ թե սոցիալական արդարությունը:
Նախօրեին Աֆղանստանի նախագահի թեկնածուները համաձայնագիր էին ստորագրել իշխանական լիազորությունների բաժանման մասին, որոնց համապատասխան Ահմադզայը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը:
Նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահը ստանում է վարչապետի պաշտոնը, որը ցայժմ չկար երկրում: Աֆղանստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 29-ին: