Բաժիններ՝

Սաակաշվիլու դեմ գործով նախնական լսումները հետաձգվել են նոյեմբերի 19-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ գործով նախնական լսումները հետաձգվել են նոյեմբերի 19-ին: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:

Սաակաշվիլու դեմ հարուցված քրեական գործն առնչվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ուժային ճանապարհով ցրելուն, «Իմեդի» հեռուստաընկերությունը ջախջախելուն ու ներկայումս հանգուցյալ միլիարդատեր, հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքին տիրելուն:

Թբիլիսիի քաղաքային դատարանն ավելի վաղ այս գործով նախնական լսումները նշանակվել են սեպտեմբերի 22-ին: Կախիձեն հայտարարել է, որ լսումները հետաձգվել են նոյեմբերի 19-ին, քանի որ դատախազությանը պահանջվել է ավելի մեծ ժամանակ: Սաակաշվիլին Վրաստանը լքել է իր երդմնակալությունից անմիջապես անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930