
Աշխարհում մարդասիրական օգնության կարիք ունի 108 միլիոն մարդ. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գնահատականներով, ներկայումս հումանիտար օգնության կարիք ունի մոլորակի 108 միլիոն բնակիչ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նա մանրամասնել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող այդ 108 միլիոն մարդուն օգնելու համար հումանիտար կազմակերպություններին անհրաժեշտ է մոտ 17.1 միլիարդ դոլար:
Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը վերջին տարիներին հարկադրված է եղել գործ ունենալ բազմաթիվ արտակարգ լուրջ հումանիտար ճգնաժամերի հետ, ինչպիսիք են Սիրիայի, Իրաքի, Հարավային Սուդանի ու ԿԱՀ-ի հակամարտությունները:
Նախորդ տարի սպանվել է ՄԱԿ-ի հումանիտար 150 աշխատակից, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ: