«Իսլամական պետություն» խմբավորումը նավթի մաքսանենգ վաճառքն իրականացնում է Թուրքիայի ու Լիբանանի տարածքով. Քերի
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվաող տարածքներից նավթի մաքսանենգ վաճառքն իրականացվում է Թուրքիայի ու Լիբանանի տարածքով:
Քերին այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ: Քերին ընդգծել է, որ Մոսուլի նավթի մաքսանենգ վաճառքն իրականացվում է Սիրիային սահմանակից երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի ու հարավի միջոցով:
Քերին հայտարարել է, որ Թուրքիայի տարածքով մաքսանենգ նավթի վաճառքի վերացմանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ ներկայումս «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում գտնվում է 49 թուրք պատանդ: Խմբավորումը նման ճանապարհով ստանում է 1-3 միլիոն դոլարի եկամուտ, իսկ տարեկան կտրվածքով դա կազմում է 300 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլար:
Սրանից առաջ ամերիկյան The New York Times հեղինակավոր թերթը գրել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը նավթի վաճառքն իրականացնում է Թուրքիայի տարածքով և որ այդ գործընթացում ներգրավված են Թուրքիայի կառավաության մի շարք անդամներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերքել էր դա: