Սենատը հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասսի թեկնածությունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի լիագումար նիստում հաստատվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասսի թեկնածությունը, որն առաջ էր քաշել երկրի նախագահ Բարաք Օբաման:

Բասսի թեկնածության օգտին արտահայտվել է 98 սենատոր: Դրանով իսկ Ջոն Բասսը պաշտոնապես դարձավ Թուրքիայում ԱՄՆ դեսպան: Ընդգծվել է, որ ներկայումս Թուրքիան առանցքային օրեր է ապրում և որ նա ԱՄՆ-ի համար հանդիսանում է շատ կարևոր երկիր:

2009-2012 թվականներին Ջոն Բասը հանդիսացել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան: Նա Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինում է Ֆրենսիս Ռիկիարդոնեին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930