Բաժիններ՝

Ուկրաինան չի ունենա միջուկային զենք. Պուշկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ Ուկրաինան չի ունենա միջուկային զենք: Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ ավելի լավ կլինի եթե Ուկրաինան մոռանա միջուկային զենքի մասին: Պուշկովը կարծում է, որ չնայած նրան, որ Արևմուտքը բազմաթիվ հարցերում խրախուսում է Ուկրաինային, սակայն դա տեղի չի ունենա այս հարցում և Ուկրաինային թույլ չեն տա հատելու այդ գիծը:

Սրանից առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է վերականգնել իր միջուկային կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930