Բաժիններ՝

Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն: Տեղական ժամանակով ժամը 07.00-ին քվեարկության համար բացվել են ընտրատեղամասերը:

Շոտլանդացիների դիտարկմանն է ներկայացվել միայն մեկ հարց. «Համաձա՞յն եք դուք նրա հետ, որ Շոտլանդիան պետք է դառնա անկախ երկիր»: Քվեարկությունը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 21.00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան:

Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4.285.323 մարդ, ընդ որում՝ տարիքային շեմը 18-ից նվազեցվել է մինչև 16 տարվա: Եթե բնակչության մեծ մասը կողմ քվեարկի Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն, ապա Շոտլանդիան անկախություն կստանա 2016 թվականի մարտի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս