Խորհրդարանական լսումներ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ

Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական
լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում
էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական
կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:

Խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը և Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքի
նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք
վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների
աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին։

Լսվել են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի
տեսակետներն ու առաջարկություններն ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի
շարք հարցերի շուրջ:

Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ
նախագահը, ԱԺ պատգամավորներ:

Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ
Ղուլյանը կարևորել է նման քննարկումները, ինչը թույլ կտա քաղաքական
համաձայնության պայմաններում ընդունել ընտրական նոր օրենսգիրքը, որը
կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ և ժողովրդավարական ընտրությունների
անցկացմանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930