Բաժիններ՝

Վրաստանի նախագահը չի պատրաստվում ստեղծել ընդդիմադիր ուժ. Կուցնաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պատրաստվում ստեղծել ընդդիմադիր ուժ: Այս մասին երեկ հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Զաքարիա Կուցնաշվիլին, ով դրանից առաջ երկու ժամանոց հանդիպում է ունեցել պետության ղեկավարի հետ:

Վրացական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի նախագահի ու վարչապետի փոխհարաբերությունների թեման, քանիցս հայատարարվել է, որ երբ խոսք է գնում երկրի համար առավել կարևոր հարցերի մասին, վարչապետը պարզապես անտեսում է երկրի նախագհին:

Մարգվելաշվիլու ու Գարիբաշվիլու դիմակայության մասին վերստին խոսեցին այն բանից հետո, ինչ առաջացավ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու հարցը: Կուցնաշվիլին հայտարարել է, որ նախագահ Մարգվելաշվիլին իրեն չի դիտարկում որպես քաղաքական իշխանության մրցակից և որ թե՛ ներկայումս, թե՛ ապագայում բացառում է քաղաքական որևէ ընդդիմադիր ուժ ձևավորելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930