Բաժիններ՝

7 փաստ Սթիվ Ջոբսի մասին, որոնք հայտնի են դարձել նրա մահվանից առաջ

Ինչպես գրում է facte.ru կայքը, ԶԼՄ-ները Ջոբսի մահվանից հետո էլ շարունակում են նրա մասին տեղեկություններ հրապարակել, որոնք Ջոբսի կենդանության օրոք հայտնի չեն եղել: Նշենք, որ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հեկտեմբերի 5-ին, քաղցկեղից:

1. Apple ընկերությունում գոյություն է ունեցել 100 հոգուց բաղկացած խումբ, որը հավաքվել է յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Հավաքների ժամանակ նրանք քննարկել են Apple ընկերության ապագան: Հավաքներն ընթացել են գաղտնիության պայմաններում, դրանք վարել է անձամբ Ջոբսը: Հիմնականում այդ հանդիպումների ընթացքում է Ջոբսը ներկայացրել է ընկերության նոր արտադրանքները: 100 անդամներին Սթիվ Ջոբսն ընտրում էր անձամբ. յուրաքանչյուր տարի խմբի անդամները փոխվում էին:

2. Սթիվ Ջոբսի ամենամոտ ընկերը Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվն էր: 2009թ. Ջոբսին վիրահատել էին և հեռացրել ուռուցքը: Վիրահատությունից հետո, ուշքի գալով, Ջոբսը ցանկացել է տեսնել երկու մարդու՝ կնոջը և Ջոնի Այվին:

3. 2005թ. կադրային ճգնաժամ սկսվեց. շատ աշխատակիցներ առաջարկներ էին ստանում մրցակից ընկերություններից, տեղափոխվում՝ այդ կերպ խաթարելով աշխատանքային ընթացքը: Այդ ժամանակ Սթիվ Ջոբսը պայմանավորվածություն ձեռք բերեց Google ընկերության հետ՝ աշխատավարձները իջեցնելու մասին: Ընկերությունների պայմանավորվածության համաձայն՝ դրա խախտումը նախատեսում էր սանկցիաների կիրառում: ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննությունից հետո գործարքի մասին իմացան նաև մի շարք ընկերությունների աշխատակիցներ և նրանցից շատերը հայցեր ներկայացրին գործատուների դեմ:

Կարդացեք նաև

4. 2009թ. Amazon ընկերությունը զբաղեցնում էր էլեկտրոնային գրքերի վաճառքի շուկայի 90 տոկոսը: 2010թ. iPad-ի թողարկումից հետո Սթիվ Ջոբսը որոշեց վերջ տալ այս մոնոպոլիային: Բանակցելով էլեկտրոնային գրքեր արտադրող 5 ընկերությունների հետ՝ նա համաձայնության եկավ նրանց հետ, որ գրքերը կարտադրվեն բացառապես iBooks Store-ի համար՝ 12.99 դոլարով, այն դեպքում, երբ Amazon-ը դրանք վաճառում էր 9.99 դոլարով:

5. Apple ընկերության հիմնադիրը VAIO նոթբուքերի վրա տեղադրել է Mac OS օպերացիոն համակարգ: Քանի որ առաջարկի քննարկման ընթացքում նոթբուքերի վաճառքը բավական շատ էր, Sony ընկերության համար նման գործարքը արդյունավետ չթվաց:

6.  2011.թ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նամակ է գրել Սթիվ Ջոբսին: Նամակում Microsoft-ի հիմնադիրը նշել էր, որ Ջոբսը պետք է հպարտանա այն կազմակերությամբ և արտադրանքով, որը նա ստեղծել է: Ջոբսի մահվանից հետո նրա կինը Բիլ Գեյթսին պատմել է, որ այն Ջոբսի համար մեծ նշանակություն է ունեցել: Նա ժամանակ առ ժամանակ այն նորից էր կարդում, որոշ դեպքերում էլ պահում իր անկողնում:

7. 2012թ. աշխարհի ամենահարուստ անձանցից մեկը՝ Ուորեն Բաֆետը, պատմել է, որ մահվանից մի քանի տարի առաջ Ջոբսը գնացել է իր մոտ և հարցրել, թե ինչ կարելի է անել այն գումարի հետ, որը հավաքվել է Apple-ի հաշիվների վրա: Ուորեն Բաֆետը մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն Ջոբսը դրանցից ոչ մեկը չի ընդունել՝ գումարը թողնելով ընկերության հաշիների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս