
Opel-ը ճանապարհից 15 մետր շրջվելով՝ հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Մալխասյանը իր վարած Opel մակնիշի 30 SU 189 համարանաիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 103-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Աղստև գետի ափին:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, ով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: