Բաժիններ՝

Ադրբեջանում կարող է խստացվել ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն հրապարակելու համար պատիժը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանում կարող են նոր ուղղումներ ու հավելումներ արվել այն օրենքներում, որոնք առնչվում են ԶԼՄ-ների ու սոցցանցերի գործունեության կարգավորմանը:

Այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտնել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Նրա խոսքերով՝ խստացվելու է ապատեղեկատվություն կամ չհաստատված տեղեկատվություն հրապարակելու համար պատիժը:

Բացի այդ, պատգամավորն առաջարկում է ներդնել սոցցանցերում մեկնաբանությունների գրանցման համակարգ, երբ մեկնաբանություն թողնելու համար անհրաժեշտ է գրանցվել ինքնության վկայականի տվյալները հայտնելով: Նովրուզովն ընդգծել է, որ նման պրակտիկա արդեն իսկ գոյություն ունի մի շարք երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930