Վրաստանի ու Ռուսաստանի միջև դեռ գործում է ազատ առևտրի ռեժիմը. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դեռ գործում է ազատ առևտրի ռեժիմը:

Հուլիսի վերջին ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է 1994 թվականի փետրվարի 3-ին Ռուսաստանի ու Վրաստանի միջև ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագրի դադարեցման նախագիծ:

Փանջիկիձեն հայտարարել է. «Այդ պայմանագիրը ստորագրվել է 1990-ական թվականների սկզբին և գործում է ցայսօր: Տեղեկատվության տարածումից հետո Ռուսաստանի կողմից չի հաջորդել պաշտոնական որևէ քայլ, հետևաբար մենք դեռ ունենք ազատ առևտրի ռեժիմ:

Վրաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները միաժամանակ զարգացնելու ուղղությամբ: Վերջին երկու ամսում կառավարությունը շատ բան է արել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մենք հասել ենք որոշակի արդյունքների և հատկաապես տնտեսական ու առևտրային ոլորտներում»:

Տեսանյութեր

Լրահոս