
Ուկրաինայի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի սեպտեմբերի 16-ին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադային կներկայացնի սեպտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Նա ընդգծել է, որ խորհրդարանն անմիջապես քվեարկելու է այդ հարցի շուրջ, և որ խորհրդարանի կողմից Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցում ձգձգումներ չեն լինի: Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ պայմանավորվել է համաժամանակյա վավերացման շուրջ:
Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել է ընթացիկ տարվա մարտին, իսկ տնտեսական մասը՝ հունիսի վերջին: