Բաժիններ՝

Ավստրալիայում Էբոլա տենդի ախտանիշներով հոսպիտալացրել են Աֆրիկայից վերադարձած տղամարդու

The Australian-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայում 25-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են Էբոլա տենդի ախտանիշներով: Բժիշկները նրան տեղափոխել են Գոլդ-Կոստ քաղաքի հիվանդանոց:

Տղամարդը բժիշկներին պատմել է, որ ոչ վաղ անցյալում վերադարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, ուր մոլեգնում է վտանգավոր վիրուսը: Արդեն հայրենիքում նա իրեն վատ է զգացել և դիմել է բժիշկների օգնությանը:

Առաջին հետազոտությունից հետո բժիշկները եզրակացրել են, որ հիվանդը, ամենայն հավանականությամբ, տառապում է Էբոլա տենդից: Նրան տեղափոխել են մեկուսարան, ուր նա կգտնվի այնքան ժամանակ մինչև որ բժիշկները կտան վերջնական ախտորոշում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա տենդից մահացել է 2097 մարդ, իսկ վարակակիրների թիվը կազմում է 3944 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930