
Կապանի բ/կ աղիքային սինդրոմով տեղափոխվել է 16 հոգի, որոնցից 6-ը երեխաներ են. NEWS.am

Աղիքային սինդրոմ ախտորոշմամբ վերջին 2-3 օրերին Կապանի բժշկական կենտրոն է ընդունվել 16 հոգի: Կապանի բժշկական կենտրոնի ղեկավար Սմբատ Օրբելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Քաջարանից իրենց մոտ տեղափոխվել է 7 մեծահասակ եւ 6 երեխա, եւս 3 մեծահասակ էլ տեղափոխվել է Կապանից:
Տնօրենի փոխանցմամբ` տեղափոխված անձանց մոտ առկա է թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն: Նրանց առողջական վիճակը այժմ կայուն է, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, բուժման կուրս է նշանակվել, դեռ 2-3 օր էլ կմնան հիվանդանոցում:
Առայժմ հայտնի չէ, թե վարակի աղբյուրը որն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: