
Ռուսաստանը պատրաստվում է կին տիեզերագնաց ուղարկել տիեզերք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կին տիեզերագնաց Աննա Կիկինան կարող է տարիներ անց ուղարկվել տիեզերք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայատարարել է Տիեզերագնացների պատրաստության կենտրոնի ղեկավար Յուրի Լոնչակովը:
Նրա խոսքերով՝ Կիկինան արդեն անցել է մարզումները, այդ թվում նաև Բայկոնուրի անապատում: Բոլոր հրահանգիչներն ընդգծել են, որ Աննայի պատրաստվածության մակարդակը բարձր է, և որ նա արժանի տիեզերագնաց է:
Ակնկալվում է, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Միջազգային տիեզերակայան կուղարկվի վերջին 20 տարում առաջին ռուս կին տիեզերագնաց Ելենա Սեռովան: Նրանից ու Կիկինայից բացի, կին տիեզերագնացների ռուսական ջոկատը չունի այլ ներկայացուցիչներ: