
Ովքեր են կառուցել այս տարվա առաջին 7 ամիսներին

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում շինարարություն աճել է 0,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 159,9 միլիարդ դրամ։
Այս ծավալի 47,7%-ը (76,2 միլիարդ դրամ) բաժին է ընկել կազմակերպություններին, որոնք մեծացրել են շինարարության ծավալները 5,3%-ով։
Իրականացված շինարարության 20,4%-ն (32,6 միլիարդ դրամ) իրականացվել է բնակչության միջոցների հաշվին։ Նշենք նաև, որ բնակչության կողմից իրականացված շինարարությունը նվազել է 30,8%-ով։
Շինարարության 15%-ն իրականացվել է պետբյուջեի միջոցների, 7,6%-ը՝ համայնքային միջոցների, ևս 7,6%-ը՝ միջազգային վարկերի հաշվին։