Բաժիններ՝

Հեռուստաընկերությունների գործերը շարունակում են վատանալ

Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.2%-ով և կազմել 102.5 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Նշենք, որ անկման տեմպը փոքր-ինչ թուլացել է. առաջին կիսամյակում անկումը 0.5% էր։

Այդ թվում, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 6%-ով՝ կազմելով 1 միլիարդ 242.6 միլիարդ դրամ։

Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 16.1%-ով՝ հասնելով 3.5 միլիարդ դրամի։

Փոխարենը 0.5%-ով ավելացել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հասույթը՝ կազմելով 97.8 միլիարդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031