Բաժիններ՝

Որ սննդատեսակների արտադրության ծավալներն են նվազել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային 29 արտադրատեսակներից 6-ի դեպքում արտադրության ծավալները նվազել են։

Այսպես, այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ,  թթվասերի արտադրության ծավալները նվազել են 19.8%-ով և կազմել 1730.4 տոննա։

Պահածոների արտադրությունը կրճատվել է 1.1%-ով և կազմել 3564.8 հազար տոննա։

Ձավարեղենի արտադրության ծավալները կրճատվել են 5.4%-ով (ծավալը՝ 318.7 հազար տոննա), հացինը՝ 1.3%-ով (ծավալը՝ 171 հազար տոննա)։

Կրճատվել է նաև ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների արտադրությունը։

Այսպես, այս տարվա առաջին 7 ամիսներին արտադրվել է 8710.4 հազար լիտր կոնյակ, որը 9.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

10.3%-ով էլ կրճատվել է գինու արտադրությունը և կազմել 15381.1 լիտր։

Մինչդեռ, օղու արտադրության ծավալները աճել են 7.3%-ով, իսկ գարեջրի արտադրությունը իսկական բում է ապրել՝ աճը 63.9%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս