Ուկրաինան ռազմական օգնություն է խնդրել ԵՄ-ից
Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևը Բրյուսելում հայտարարել է, որ Ուկրաինան ու ԵՄ-ը համատեղ պետք է կանգնեցնեն Ուկրաինայի արևելյան մասում ընթացող պատերազմը.
«Մենք կոչ ենք անում օգոստոսի 30-ին Ուկրաինայի վերաբերյալ անհապաղ գումարել Եվրոպական Խորհրդի հատուկ նիստ: Համերաշխությունը պետք է լինի կատարյալ ու անկասկած»:
Ելիսեևի խոսքերով՝ ԵՄ-ը պետք է հետագա վճռական ու նշանակալից պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ընդլայնի Ուկրաինային ռազմական ու տեխնիկական օգնությունը՝ ագրեսորին կանգնեցնելու նպատակով:
Ուկրաինացի դեսպանը հիշեցրել է, որ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո ԵՄ-ի Խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ 11, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ 4 բանաձև, որոնցում Ռուսաստանին կոչ է արվում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Ելիսեեևը հայտարարել է, որ այդ ամենը բավական է՝ հասկանալու համար, որ խոսքերը ոչինչ չեն նշանակում Կրեմլի համար: