Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդը թարմացրել է կառավարության կազմը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը թարմացրել է կառավարության կազմը: Ընդ որում, նախարարների մեծ մասը պահպանել է իր պաշտոնները: Դա մասնավորապես վերաբերում է արտգործնախարար Լորան Ֆաբիուսին, պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանին, ներքին գործքերի նախարար Բեռնար Կազնևին, ֆինանսների նախարար Միշել Սապենին:

Իր պաշտոնում մնացել են նաև բնապահպանության ու էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալն ու արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրան: Փոփոխություններն առնչվել են կրթության ու էկոնոմիկայի նախարարություններին: Այդ գերատեսչությունների ղեկավարներ են դարձել Էմանուել Մակրոն և Նաջատ Վալո Բելկասեմը:

Սրանից առաջ հրաժարական էր տվել Մանուել Վալսի գլխավորած կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031