Բաժիններ՝

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմն Արկտիկայում իր առաջին բազավորման կետը հիմնել է Վրանգելի կղզում

Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը բազավորման իր առաջին կետն է հիմնել Արկտիկայում: Օգոստոսի 20-ին հիդրոգրաֆիկական աշխատանքներով զբաղվող «Մարշալ Գելովանի» նավի անձնակազմն իջել է Վրանգելի կղզում և այնտեղ բարձրացրել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի դրոշը: 

Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանն անսպասելիորեն միջազգային հանրությանը կանգնեցնում է կատարված փաստի առջև. «Արկտիկական շրջանում մեծացնելով իր ռազմական ներկայությունը՝ Ռուսաստանը ցանկանում է ամրագրել իր հավակնություններն այնպիսի օգտակար հանածոների հանքերի հանդեպ, ինչպիսիք են թանկարժեք մետաղները, նավթն ու գազը»:

Ամերիկյան տվյալներով՝ Արկտիկայում կարող է գտնվել բնական գազի համաշխարհային պաշարների մինչև 26 տոկոսը: Ռուս բևեռախույզ Ֆերդինանդ Վրանգելի հայտնաբերած կղզին վեճի առարկա է դարձել դեռ ավելի քան 100 տարի առաջ: Ռուսական դրոշն այնտեղ առաջին անգամ բարձրացվել է 1911 թվականին «Վայգաչ» սառցահատի անձնակազմի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031