Բաժիններ՝

Հեքիմյան փողոցում նոր խնդիրներ են առաջ գալիս

Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի ճանապարհի անմխիթար վիճակից մինչեւ վերջերս դժգոհում էին նույն թաղամասի բնակիչներն ու վարորդները, սակայն այն բարեկարգելուց հետո էլ այլ խնդիր առաջացավ։

Վերջերս տեղի ունեցած վրաերթը լուրջ մտահոգությունների առարկա դարձավ նորից. ոստիկանության տվյալներով՝ վրաերթի ենթարկվածը Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակչուհի, 1999թ. ծնված Թ. Հ-ն էր, ով ազդրի եւ թիակի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Թվում է, թե սովորական վրաերթ է, սակայն, ինչպես նույն շենքերի բնակիչներից ոմանք են հավաստում, ճանապարհն ասֆալտապատելուց հետո նման իրավիճակների ականատես հաճախակի են լինում, բարեբախտաբար, առանց մարմնական վնասվածքների։

Որոշ բնակիչների ահազանգին՝ ճանապարհին «պառկած ոստիկանների» տեղադրման կամ այլ քայլերի ձեռնարկման վերաբերյալ, պատասխանատու մարմիններից հավաստիացրեցին, որ մայթերը կառուցելուց հետո են այդ աշխատանքներն անելու։

Իսկ մինչ այդ բնակիչները ստիպված են սպասել։ Մոտակա շենքերի երեխաների ծնողներն արդեն լուրջ մտահոգված են եւ վախենում են իրենց երեխաներին մենակ փողոց թողնել կամ խանութ ուղարկել, իսկ մի քանի օր հետո էլ ուսումնական նոր տարին է սկսվում, ու այդ պայմաններում երեխաները պետք է դպրոց հաճախեն։

Այն, որ այդ ճանապարհահատվածով մեքենաներն ավելի արագ են վարում, նորություն չէ, այդպես էր նաեւ մինչեւ ճանապարհի վերակառուցումը, իսկ հիմա արդեն, ինչպես ասում են, դրա համար նպաստավոր պայմաններն էլ կան։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ճանապարհային ոստիկանությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում։

karabakh-open.info

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս